«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահություն է հայտնել, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո «կարմիրները» հանդես կգան այլ թիմով։
«Լիվերպուլը» վատ է սկսել մրցաշրջանը և այժմ Պրեմիեր լիգայում միայն 8-րդն է՝ առաջատար «Արսենալից» ետ մնալով արդեն 12 միավորով:
Այնուամենայնիվ, Կլոպը կարծում է, որ 2022 թվականի ԱԱ-ի հետ կապված առաջիկա դադարը օգուտ կբերի «կարմիրներին»։
«Այո, մենք կտարբերվենք: Մենք կմարզվենք, խաղացողները կվերադառնան: Բայց դա կախված է աշխարհի առաջնությունից հետո խաղացողների վիճակից»:
«Եթե նրանք բոլորն էլ առողջ վերադառնան աշխարհի առաջնության ավարտից հետո… Եթե նրանք բոլորն այնտեղ շուտ ավարտեն, հանգստանան և կարողանան մարզվել մեզ հետ երեք ու կես շաբաթ, դա բացարձակապես զարմանալի կլինի»:
«Սակայն եթե-ները չափազանց շատ են, և այս պահին ինձ չի հետաքրքրում, թե ինչպիսին կլինի «Լիվերպուլը» աշխարհի առաջնությունից հետո, ինձ հիմա հետաքրքրում է այժմյան «Լիվերպուլը»,» – Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։