Պրեմիեր լիգայի ակումբների ճնշող մեծամասնությունը որոշել է բարձրացնել հաջորդ մրցաշրջանի բաժանորդագրությունների արժեքը՝ որոշները մինչև 20 տոկոս:
Միայն «Բրենտֆորդը», «Չելսին», «Շեֆիլդ Յունայթեդը» և «Տոտտենհեմն» են որոշել անփոփոխ պահել բաժանորդագրությունների գները 2023/24 մրցաշրջանի համար, ասվում է Daily Mail-ի ուսումնասիրության մեջ:
«Չելսիի» և «Տոտտենհեմի» դեպքում սա կարելի է համարել ղեկավարության արձագանքը երկու ակումբների համար աղետալի մրցաշրջանին։ Սակայն նրանց բաժանորդագրություններն արդեն իսկ դասվում էին ամենաթանկերի շարքին:
Պրեմիեր լիգա բարձրացած «Լուտոնն» ու «Նյուքասլը» դեռ չեն հայտարարել բաժանորդագրությունների նոր գները, սակայն մյուս 14 ակումբները բարձրացրել են դրանք:
Սեզոնային տոմսերի գները տոկոսային առումով ամենաշատն աճել են «Նոթինգհեմ Ֆորեստում» (20%), «Ֆուլհեմում» (18%), «Աստոն Վիլլայում» (15%), «Վուլվերհեմպտոնում» (5-11%), «Էվերթոնում» (10%) և «Կրիստալ Փելեսում» (5-10%)։