Պրեմիեր լիգան պաշտոնապես մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ։
Պրեմիեր լիգան սկսել է իր հետաքննությունը «Սիթիի» նկատմամբ դեռ 2019 թվականի մարտին՝ ի վերջո պարզելով, որ Էթիհադը ներկայացնող ակումբը թույլ է տվել ավելի քան 100 խախտում 2009/10 և 2017/18 մրցաշրջանների ընթացքում։
Ինչպես հետևում է պաշտոնական հայտարարությունից, այս խախտումները վերաբերում են «Սիթիի» եկամուտների ֆինանսական հաշվետվություններին, խաղացողների և մարզիչների վարձատրության մանրամասներին:
Այժմ Պրեմիեր լիգան հրավիրում է անկախ հանձնաժողով, որը փակ գործընթացով կորոշի, թե արդյոք «քաղաքայիներն» իսկապես խախտել են FFP-ի կանոնները:
Կանոնակարգի համաձայն՝ «Սիթին» կարող է ենթարկվել մի շարք պատժամիջոցների՝ ներառյալ Պրեմիեր լիգայից միավորների հանման:
Հիշեցնենք, որ 2020 թվականին «Սիթին» ՈՒԵՖԱ-ի կողմից երկու տարով հեռացվել էր եվրոպական մրցումներից՝ 2012-2016 թվականներին FFP-ի կանոնները խախտելու համար, սակայն Մարզական արբիտրաժային դատարանն այնուհետ արդարացրեց «քաղաքայիներին»: