Դարպասապահ Ասմիր Բեգովիչը բացառել է այս ամառ «Ստոկ Սիթիից» իր հեռանալը:
Հունվարին, երբ «Ստոկը» ձեռք բերեց երիտասարդ Ջեկ Բաթլենդին, թվում էր, որ Բեգովիչի օրերը «Բրիտանիայում» հաշված են: Առավել ևս, որ Ասմիրով հետաքրքրվում էին այնպիսի ակումբներ, ինչպիսիք էին «Լիվերպուլը», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Սակայն, այս ամառ որևէ ակումբ հետաքրքրություն չի ցուցաբերել բոսնացի դարպասապահի նկատմամբ: Բեգովիչն այդ առիթով չի տխրում և պատրաստվում է մնալ «Ստոկում»:
-Ես միշտ ձգտել եմ պահել կենտրոնացումը և չմտածել կողմակի բաների մասին: Երբեք չես կարող իմանալ, թե ինչ կկատարվի ֆուտբոլում: Ես ուրախ եմ, որ մնում եմ: Այսպիսին եմ ես տեսնում իմ ապագան,- հայտնել է Բեգովիչը The Sentinel-ի հետ հարցազրույցում:
«Ստոկ Սիթիի» նախագահ Պիտեր Քոաթեսը նույնպես հաստատել է, որ Բեգովիչը մնում է:
-Բեգովիչը կլինի մեր դարպասապահը մրցաշրջանի մեկնարկում: Եվ ես կցանկանայի մտածել, որ մենք նաև հնարավորություն կտանք խաղալու Ջեկ Բաթլենդին, երբ կկարողանանք բարելավել նրա խաղը,- Քոաթեսի խոսքերն է մեջբերում The Sun-ը: