«Աստոն Վիլլան» պատրաստվում է «Նյուքասլի» հետ պայքարել «Արսենալի» ձախ պաշտպան Կիրան Տիրնիի համար:
Այս մրցաշրջանում Տիրնին բացահայտորեն զիջում էր մրցակցությունը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխված Ալեքսանդր Զինչենկոյին։ Պրեմիեր լիգայի ունենալով ընդամենը վեց մեկնարկ:
Ըստ The Times-ի՝ Տիրնին արդեն քննարկել է իր կարգավիճակը «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, և սպասվում է, որ Կիրանը կլքի լոնդոնյան ակումբն այս ամառ:
«Նյուքասլի»՝ Տիրնիի նկատմամբ հետաքրքրության մասին բազմիցս խոսվել է մամուլում, սակայն այժմ 25 ամյա շոտլանդացի ֆուտբոլիստը ևս մեկ լուրջ հավակնորդ ունի ի դեմս «Վիլլայի»:
2019 թվականին «Սելտիկից» Տիերնին «Արսենալ» հրավիրեց հենց Ունայ Էմերին, որն այժմ գլխավորում է «առյուծներին»։ Սակայն նրանք երկար չաշխատեցին միասին, քանի որ մի քանի ամիս անց իսպանացի մարզիչը հեռացվեց աշխատանքից։
Ինչպես «Նյուքասլը», այնպես էլ «Վիլլան» հաջորդ մրցաշրջանում կներկայացնեն Անգլիան եվրոպական առաջնություններում: