«Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին տոնել է իր որակազրկման ավարտը:
Անցյալ տարի Թոնին իրեն մեղավոր ճանաչեց բուքմեյքերների արգելքը խախտելու 232 դեպքում, որի պատճառով ՖԱ-ի կողմից որակազրկվեց ութ ամսով:
Անգլիայի հավաքականի 27 ամյա ֆուտբոլիստը առաջին չորս ամիսների ընթացքում լիովին դուրս էր մնացել ֆուտբոլից, որից հետո նրան թույլ տվեցին սկսել մարզումները:
Իսկ այսօր՝ հունվարի 17-ին, Թոնիի որակազրկման ժամկետը լրացավ, և Իվանը, ով մայիսի 6-ին էր անցկացրել իր վերջին պաշտոնական խաղը, կրկին կարող է մտնել ֆուտբոլային խաղադաշտ։
Սպասվում է, որ Թոնին խաղադաշտ կվերադառնա հաջորդ շաբաթ օրը, երբ «մեղուները» կհյուրընկալվեն «Նոթինգհեմ Ֆորեստին»:
“Ազատություն!” – Թոնին իր Twitter-ում հրապարակել է «գիֆ»՝ համապատասխան մակագրությամբ։