Արթուր Մելոյի գործակալը վստահեցրել է, որ բրազիլացի կիսապաշտպանը շուտով պատրաստ կլինի իր լավագույն խաղը ցուցադրել «Լիվերպուլի» կազմում։
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Լիվերպուլը» Մելոյին վարձավճարով ձեռք բերեց «Յուվենտուսից», սակայն մինչ այժմ Արթուրը փոխարինման է դուրս եկել միայն մեկ անգամ:
Մամուլում նույնիսկ խոսակցություններ կային, որ «կարմիրները» պատրաստ են Մելոյին ժամանակից շուտ վերադարձնել Թուրին, սակայն գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն շտապում է վստահեցնել, որ 26-ամյա կիսապաշտպանը նոր է ընտելանում նոր միջավայրին:
«Նորմալ է, երբ առաջին շաբաթները ծախսվում են հարմարվելու և ֆիզիկական վիճակի վերականգնման վրա: Բոլորը գոհ են նրանից: Նա թողեց հանգստյան օրերը, որպեսզի մնա և աշխատի «Լիվերպուլում»: Շուտով նա 100 տոկոսով պատրաստ կլինի»,- ասել է Պաստորելոն La Gazzetta dello-ին տված հարցազրույցում: