Անգլիասյի Պրեմիեր Լիգայի շրջանակում Լիվերպուլի հետ խաղում Արսենալը հայտավորել էր Դեվիդ Ռոքասլին, ով 2001 թվականի մարտի 31-ին մահացել էր քաղցկեղից։
Համարի փոխարեն հավերժության նշանն էր, իսկ մարզադաշտի ամեն անկյունում նրա պատկերն էր։
Ռոքասլը Արսենալի կազմում մասնակցել է ավելին ան 200 հանդիպման (1984-1992): Դեվիդը թիմի այն 32 լեգենդներից է , ում պատկերը կա «Էմիրեյթսի» պատին։ Բայց երեկ նա ամենուր էր, Արսենալի բոլոր ֆուտբոլիստները նախավարժանքին դուրս էին եկել 7 համարով։
Սա պատվի, հարգանքի տուրք էր, մի ֆուտբոլիստի, ով ամբողջ կյանքւմ եղել է «զինագործ»։