«Արսենալը» ոչ մի գործողություն չի ձեռնարկի իր կիսապաշտպան Ջեկ Ուիլշերի հետ կապված, ով Անգլիայի գավաթի հաղթանակի առիթով կազմակերպված շքերթի ժամանակ վիրավորեց «Տոտտենհեմին»:
Այդ շքերթի ժամանակ Ուիլշերը վերցրեց բարձրախոսը և վիրավորական արտահայտություններ հնչեցրեց իրենց հյուսիսլոնդոնյան հարևան «Տոտտենհեմի» հասցեին:
23-ամյա անգլիացու արարքը մեծ արձագանք գտավ մամուլում: Ջեկից պահանջեցին հրապարակային ներողություն: Սակայն «Արսենալը» այդ հարցով Ուիլշերից ոչինչ չի պահանջի և չի պատժի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ուիլշերը, ով առաջին անգամ չէ աչքի ընկնում նման անհարիր վարքով, ստիպված է եղել ներողություն խնդրել թվիթերյան իր էջի միջոցով:
Sharing back2back Cup wins with so many amazing Gooners is a dream come true. Apologies if I upset or offended any of u with my celebrations
— Jack Wilshere (@JackWilshere) June 1, 2015