«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը Անգլիայի գավաթի եզրափակչում նշանակում է, որ նրանց մրցակիցը Անգլիայի Սուպերգավաթի խաղում դառնում է «Արսենալը»:
Ինչպես գիտեք, յուրաքանչյուր նոր մրցաշրջանի սկզբում խաղարկվում է Անգլիայի Սուպերգավաթը (Community Shield), որի համար ավանդաբար պայքարում են երկրի չեմպիոնն ու ազգային գավաթի հաղթողը։
Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելուց հետո «Սիթին» շաբաթ օրը Անգլիայի գավաթի եզրափակիչում 2:1 հաշվով կարողացավ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին», դառնալով նաև Անգլիայի գավաթակիրը։
Եթե «Յունայթեդը» հաղթեր Ուեմբլիում, ապա «կարմիր սատանաները» կդառնային «Սիթիի» մրցակիցը Անգլիայի Սուպերգավաթի խաղում, բայց քանի որ ներքին մրցակցության երկրորդ գավաթներն էլ նվաճեցին «քաղաքացիները», նրանց մրցակիցը Community The Shield-ում դառնում է Պրեմիեր Լիգայի փոխչեմպիոնը, այսինքն՝ «Արսենալը»։
Ինչպես տեղեկացնում է Football.London-ը, «Արսենալը» «Սիթիի» դեմ անցկացրած վերջին 16 հանդիպումներից 15-ում պարտվել է: