1959թ-ին Լոնդոնում մեծ շուքով նշվեց Ջոն Սմայդելի ծննդյան տարեդարձը:
Նա ոչ ֆուտբոլային ղեկավար էր, ոչ հայտնի մարզիչ, ոչ էլ դերասան, այլ ուղղակի «Արսենալի» երկրպագու, սակայն ոչ սովորական: 30 տարվա ընթացքում Սմայդելը բաց չէր թողել «զինագործների» և ոչ մի հանդիպում:
Սակայն ծննդյան տոնից հետո երկրպագուն խոստովանեց, որ այնուամենայնիվ չի կարողացել հետևել երկու խաղի: Առաջինը 1939թ-ին էր, երբ նա կորել էր մշուշում: Իսկ երկրորդը՝ 6 տարի հետո: «Արսենալ» – «Բլեքպուլ» խաղին Ջոնը հետևել է միայն երկրորդ խաղակեսից, քանի որ այդ օրը նա ամուսնացել էր: