«Արսենալը» հայտարարել է իր տիտղոսային հովանավոր Emirates-ի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու մասին:
«Արսենալի» և Emirates-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2006 թվականի հուլիսին: Այս ամբողջ ընթացքում «զինագործների» ֆուտբոլային մարզաշապիկների դիմաց գրված է եղել ԱՄԷ-ի առաջատար ավիաընկերության զինանշանը:
Այս կոմերցիոն համաձայնագրի շրջանակներում «Արսենալը» նաև վերանվանել է իր մարզադաշտը, որը կոչվում է «Էմիրեյթս»՝ 2006 թվականին բացվելուց հետո:
Այսօր «Արսենալը» պաշտոնապես հայտարարեց, որ Emirates-ի հետ հովանավորչական պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2028 թվականը։
Այժմ այդ համագործակցությունը ձգվում է արդեն 17 տարին, որը ռեկորդային է Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների համար։ «Արսենալն» ու Emirates-ը ավելի երկար են համագործակցել, քան «Մանչեսթեր Սիթին» և «Էթիհադը» (2009 թվականից), «Լիվերպուլը» և «Ստանդարտ Չարտերդը» (2010 թվականից), «Բրայթոնը» և «American Express»-ը (2013 թվականից), «Վեստ Հեմը» և «Բեթվեյը» (2015 թվականից):