Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կհյուրընկալի իր անմիջական մրցակից «Մանչեսթեր Սիթիին»:
Երկու թիմերն էլ գտնվում են լավագույն քառյակում և շարունակում են պայքարը չեմպիոնության համար: «Սիթին» 66 միավորով 3-րդն է, սակայն երկու խաղ պակաս է անցկացրել իրենից առաջ գտնվող «Լիվերպուլի» և «Չելսիի» համեմատ: «Արսենալը» 63 միավորով 4-րդն է և մեծ հաշվով այս խաղից է կախված չեմպիոնական պայքարում «զինագործների» մասնակցությունը:
Արսեն վենգերի սաներն ընթացիկ մրցաշրջանում պարզապես ձախողվում են գրանդ ակումբների հետ խաղերում: «Արսենալը» «Սիթիի» դեմ առաջին խաղում 6 գնդակ բաց թողեց, «Լիվերպուլի» դեմ խաղի 20 րոպեի ընթացքում՝ 4 գնդակ, մեկ շաբաթ առաջ «Չելսիի» դեմ խաղում «Արսենալը» պարտվեց 6:0 հաշվով և այժմ մրցելու է առաջնության լավագույն հարձակողական գիծ ունեցող թիմերից մեկի հետ:
Մանուել Պելեգրինիի թիմն այս խաղին է մոտեցել նախորդ տուրում սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին» 0:3 հաշվով հաղթելուց հետո: Ինչ վերաբերվում է դաշտի տերերին, ապա նրանք նախորդ տուրում չկարողացան սեփական հարկի տակ հաղթել «Սուոնսի Սիթիին» (2:2):
«Մանչեսթեր Սիթին» և «Արսենալն» ընդհանուր առմամբ հանդիպել են 183 անգամ և առավելութունը լոնդոնցիների կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 93-ում, 41 անգամ գրանցվել է ոչ ոքի և 49 խաղում ուժեղ են գտնվել «քաղաքայինները»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 21:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:3