Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կհյուրընկալի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Չնայած մրցաշրջանը նոր է մեկնարկել, սակայն չեմպիոնական մրցավազքի մասնակիցներ համարվող այս ակումբներն արդեն հասցրել են միավորներ կորցնել: «Քաղաքայինները» սեփական հարկի տակ պարտվել են «Ստոկ Սիթիին», իսկ «զինագործները» ոչ ոքի են ավարտել խաղերը «Լեսթեր Սիթիի» և «Էվերթոնի» հետ:
Մանուել Պելեգրինիի սաները 6 միավորով 4-րդ հորիզոնականում են, իսկ լոնդոնցիներն ունեն մեկ միավոր պակաս և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: Թիմերը միմյանց դեմ դաշտ են դուրս եկել ընդամենը մեկ ամիս առաջ: Անգլիայի սուպերգավաթային խաղում «Արսենալը» 3:0 հաշվով հաղթեց «Սիթիին»: Իսկ նախորդ մրցաշրջանում այս մարզադաշտում գրանցվեց 1:1 արդյունքը:
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 189 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 94-ում, 42 խաղում գրանցվել է խաղաղ ելք, իսկ 49 անգամ ուժեղ է գտնվել մանչեսթերյան ակումբը:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 15:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2: