Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզդաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
Բավական դիտարժան խաղում կարևոր հաղթնակ տարան Արսեն Վենգերի սաները: Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Սանտի Կազորլան, իսկ 59-րդ րոպեին Աարոն Ռեմսին ոչ պակաս գեղեցիկ գոլով կրկնապատկեց հաշիվը:
«Արսենալը» տարավ իր հերթական հաղթանակը և երկրորդ տեղում գտնվող «Չելսիի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 5-ի:
Գոլեր․ Կազորլա՝ 19ր, Ռեմսի՝ 59ր