Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 18-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։
Խաղն անցավ դաշտի տերերի նկատելի առավելությամբ, ովքեր 3-1 հաշվով հաղթանակ տարան։ Դուբլի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը, մեկական գոլ էլ խփեցին Էշլի Բարնսը և Ալեքս Իվոբին։
Այս հաղթանակից հետո «զինագործները» վաստակած 37 միավորով հավասարվեցին «Չելսիին»։
Գոլեր․ Օբամեյանգ՝ 14ր, 48ր, Բարնս՝ 63ր, Իվոբի՝ 90ր։