«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե իր հաճախորդը կարող է հեռանալ ակումբից:
-Մենք հետաքրքրված չենք այլ ակումբների հետ բանակցություններ վարելով: Մարիոն մնում է «Մանչեսթեր Սիթիում»,- ասել է Ռայոլան:
Ավելի վաղ հայտնում էին, որ Բալոտելլիի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», որը պատրաստ է վճարել 22 մլն ֆունտ իտալացու համար:
Goal.com կայքի փոխանցմամբ «Միլանը» պատրաստվում է վաճառել պաշտպան Ֆիլիպ Մեկսեսին և այդ գումարով գնել Մարիո Բալոտելլիին, որի համար «Սիթին» պահանջում է 28 մլն ֆունտ: