«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին վաղը բուժզննում կանցնի «Միլանում» և կստորագրի 4.5 տարվա պայմանագիր:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կողմերը համաձայնության են եկել Իտալիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում: Գործարքը իտալական ակումբի համար կարժենա 22 մլն ֆունտ:
Աղբյուրը մեջբերում է «ռոսոներների» սպորտային տնօրեն Ումբերտո Գանդինիի թվիթերյան գրառումը: Տրանսֆերը պաշտոնական կհաստատվի մոտակա 24 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Մարիոն «Մանչեսթեր Սիթիում» է 2010թ-ից: «Քաղաքայինների» կազմում Բալոտելլին մասնակցել է 54 խաղի և դարձել 20 գոլի հեղինակ: