Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն իր պայմանագրում ունի կետ, որը թույլ է տալիս հաջորդ ամառ անարգել վերադառնալ «Լիվերպուլ»:
Ալոնսոն որպես խաղացող ներկայացրել է «Լիվերպուլը» 2004-ից 2009 թվականներին և շարունակում է մնալ սիրված կերպար մերսիսայդյան ակումբի երկրպագուների շրջանում:
Լևերկուզենում անցկացրած ժամանակ Ալոնսոն վաստակել է Եվրոպայի ամենավառ երիտասարդ մարզիչներից մեկի համբավը: Այս պահին նրա «Բայերը» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
Ալոնսոն երբեմն հիշատակվում է որպես Յուրգեն Կլոպի հավանական հետևորդ, եթե վերջինս որոշի հեռանալ «Լիվերպուլից», իսկ գերմանական Bild հրատարակությունը պնդում է, որ 41 ամյա իսպանացու՝ Լևերկուզենի «Բայերի» հետ պայմանագրում հիշատակվում է «Լիվերպուլի» անունը:
Ալոնսոյի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականը, Խաբիին թույլ է տալիս ազատորեն հեռանալ իր երեք նախկին ակումբներից մեկը՝ «Լիվերպուլ», «Ռեալ» կամ «Բավարիա»: Համապատասխան կետը կարող է ակտիվացվել արդեն հաջորդ ամառվանից։
Նշենք, որ Կլոպի պայմանագիրը նույնպես ավարտվում է 2026 թվականին, և Յուրգենն արդեն հասկացրել է, որ չի պատրաստվում հեռանալ մինչ այդ ժամկետը։ Շատ ավելի հավանական է, որ ավելի վաղ թափուր աշխատատեղ կառաջանա «Ռեալում» կամ «Բավարիայում»: