«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը խոստովանել է, որ իր համար դժվար կլինի հրաժարվել «Բավարիա» տեղափոխվելուց:
Հավերցը «Չելսիի» մի քանի խաղացողներից մեկն է, ում կապում են «կապույտների» նախկին մարզիչ Թոմաս Տուխելի հետ վերամիավորման հետ, ով վերջերս սկսել է գլխավորել «Բավարիան»:
Գերմանացի 23 ամյա ֆուտբոլիստը չի կանխատեսում իր ապագան, սակայն խոստովանում է, որ «Բավարիան» հետաքրքրում է իրեն:
«Բավարիան» հսկայական ակումբ է, և գերմանացի խաղացողի համար դժվար է «ոչ» ասել նրանց, բայց իմ անձնական նպատակը միշտ եղել է ինչ-որ փուլում խաղալ արտերկրում: Անգլիայում կամ Իսպանիայում»։
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա (Տուխելի) հետ և շատ շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար»։
«Երբեք չգիտես, թե ինչ կլինի ֆուտբոլում: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ շատ արագ: Երբեք պետք չէ ասել՝ երբեք»,- ասել է Հավերցը Bild-ին տված հարցազրույցում: