«Բավարիան» չի պատրաստվում գնել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոան Կանսելոյի տրանսֆերային իրավունքները:
«Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ կոնֆլիկտից հետո Կանսելոն մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»:
Վարձավճարային պայմանագիրը իր մեջ ներառում է մոտ 60 միլիոն ֆունտ ստեռլինգի գնման տարբերակ, սակայն «Բավարիան» արդեն որոշել է, որ մրցաշրջանի ավարտից հետո 28 ամյա խաղացողին կվերադարձնի «Սիթիին»:
Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ը, «Բավարիան» պատրաստվում է նաև հրաժեշտ տալ հարձակվող Սադիո Մանեին, ով «Բավարիային» է միացել «Լիվերպուլից» 35 միլիոն ֆունտով:
31 ամյա սենեգալցին Մյունխենում իր դեբյուտային մրցաշրջանում խփեց 12 գոլ, բայց չդարձավ հիմնական կազմի խաղացող, և Պրեմիեր լիգա վերադառնալը նրա համար ամենահավանական սցենարն է: