«Սանդերլենդի» աջ պաշտպան Ֆիլ Բարդսլին և կիսապաշտպան Ջեք Քոլբեքը հրաժարվել են երկարաձգել պայմանագրերն ակումբի հետ և մրցաշրջանի ավարտից հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կլքեն «Սթեյդիում օֆ Լայթը»:
Այս պահին «սև կատուները» պայքարում են Պրեմիեր Լիգայից դուրս չմնալու համար և, ամենայն հավանականությամբ, Գուս Պոյետի թիմն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում:
24-ամյա Քոլբեքը նոր պայմանագրի համար վաղուց էր սկսել բանակցույթունները, սակայն արդյունքում կողմերը համաձայնության չեկան: Այժմ «Սանդերլենդի» սանն իր համար նոր ակումբ է փնտրում:
Ինչ վերաբերվում է Բարդսլիին, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը «սև կատուներին» կլքի այստեղ 6 տարի խաղալուց հետո: Ֆիլը «Սանդերլենդում» 200-ից ավելի խաղերի է մասնակցել: