«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն «Բարսելոնայի» դեմ երեկվա խաղում վնասվածք է ստացել՝ չկարողանալով մասնակցել ողջ խաղին:
Արգենտինացին մասնակցեց միայն առաջին խաղակեսին: Ընդմիջումից հետո նրան փոխարինեց Էդին Ջեկոն: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով, որն էլ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ:
-Դեռևս վաղ է խոսել, թե ինչքան ժամանակով է նա շարքից դուրս եկել: Սակայն երևում է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Նա մկանային ցավեր էր զգում և մենք որոշեցինք ռիսկի չգնալ: Վաղը նա բուժզննում կանցնի և մենք կիմանանք վնասվածքի լրջության մասին,- հայտնել է «Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Ռուբեն Կոուսիլյասը: Sky Sports