«Ստոկ Սիթին» ավարտին է հասցրել ամառային իր երկրորդ ձեռքբերումը՝ պայմանագիր ստորագրելով «Բարսելոնայի» պաշտպան Մարկ Մունիեսայի հետ:
Անցած ամիս Մունիեսան Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականին օգնեց հաղթել Եվրոպայի առաջնությունում: Սակայն ակումբային մակարդակում Մարկի գործերն այնքան էլ հարթ չէին:
Մունիեսան «Բարսելոնայում» իր նորամուտը նշեց 17 տարեկանում, իսկ 2009թ-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մարկը պահեստայինների նստարանին էր: Մեծ մրցակցության պատճառով Մունիեսան տեղափոխվեց «Բարսելոնա Բ»:
Մունիեսան, ով կարող է խաղալ նաև որպես ձախ պաշտպան, երեքշաբթի օրը երեք տարվա պայմանագիր ստորագրեց «Ստոկի» հետ:
Ավելացնենք, որ «Ստոկի» առաջին նորեկը Էրիկ Պիտերսն է՝ «ՊՍՎ»-ից: