Ինչպես հայտնում է The Guardian-ը, Դանիայի հավաքականի պաշտպան Դանիել Ագգեռին ձեռք բերելու համար «Բարսելոնան» միջնորդի միջոցով դիմել է «Լիվերպուլին»:
Հայտնի է, որ Ագգեռն ավելի վաղ էր հանդիսանում «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը: «Կատալոնացիները» դեռևս անցած ամառ էին ակտիվորեն հետաքրքրվում «Լիվերպուլի» աստղով:
Այս անգամ, ինչպես հայտնում է աղբյուրը, 28-ամյա դանիացու գործակալ Պեր Ստեֆենսենը դիմում է ստացել ոչ թե կոնկրետ «Բարսայից», այլ մեկ այլ գործակալից, ով հայտնել է, որ հանդիասնում է կատալոնական ակումբի ներկայացուցիչ:
Սակայն այժմ «Լիվերպուլն» ավելի շատ է ցանկանում պահել Ագգեռին, քանի որ Ջեյմի Կարագերն ավարտել է կարիերան, իսկ Մարտին Շկրտելի և Սեբաստյան Քոաթեսի ապագան հարցականի տակ է:
Հավելենք, որ Ագգեռը ևս չի ձգտում հեռանալ «Էնֆիլդից»: Հոկտեմբերին` չնայած «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությանը, նա նոր՝ երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ: