«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ իր թիմի առաջատար Գարեթ Բեյլը պատրաստ է մասնակցել Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին:
Հիշեցնենք, որ 23-ամյա ուելսցին «Բազելի» հետ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակիչ խաղում կոճի վնասվածք էր ստացել: Սակայն այժմ Բեյլը ամբողջովին լուծել է առողջական խնդիրները և պատրաստ է կիրակի օրը դաշտ դուրս գալ:
-Գարեթը վերջին երկու օրերին մասնակցել է մարզումներին: Ես վստահ եմ, որ նա կկարողանա մասնակցել «Սիթիի» հետ խաղին,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: