«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն մերժել է «Տոտտենհեմ» տեղափոխվելու առաջարկը, քանի որ երազում է խաղալ «Լիվերպուլում»:
Իմանալով Բենտեկեի տրանֆերային արժեքը, որը բիրմինգհեմյան ակումբը սահմանել է 32,5 մլն ֆունտ՝ «կարմիրներն» իրենց ուշադրությունն ուղղեցին այլ ֆուտբոլիստների վրա: Սակայն «Տոտտենհեմը» պատրաստ է պաշտոնական առաջարկություն ներկայացնել 24-ամյա բելգիացու համար:
Երեկ հայտնի դարձավ, որ լոնդոնցիները պատրաստ են այս գործարքն իրականացնելու համար օգտագործել իրենց հարձակվող Էմանուել Ադեբայորին: Այս տարբերակով «Տոտտենհեմը» ցանկանում է իջեցնել Բենտեկեի տրանսֆերային արժեքը, որը սահմանված է իր և «վիլալացիների» միջև գործող պայմանագրով:
Սակայն, ինչպես հայտնում Evening Standard-ը, անձամբ Բենտեկեն մերժել է «Տոտտենհեմի» առաջարկը և ավելի նախընտրելի է համարում «Լիվերպուլի» տարբերակը: Բացի այդ, Կրիստիանը զայրացած է «Տոտտենհեմի» վրա 2013թ-ին տրանսֆերը չկայանալու համար:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ Բենտեկեն իր տրանսֆերի հարցով դիմել էր «Աստոն Վիլլային», սակայն «Տոտտենհեմը» հանկարծ որոշել էր հրաժարվել բելգիացուն գնելու մտքից: