«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ բեն Արֆան «ՊՍԺ»-ի երկրպագու է և կցանկանար տեղափոխվել փարիզյան ակումբ:
-Այժմ ես պայմանագիր ունեմ «Նյուքասլի» հետ: Գոհ եմ ակումբիցս: Նախ և առաջ ես պետք է օգնեմ թիմին մնալ Պրեմիեր Լիգայում, իսկ թե ինչ կլինի հետո, չգիտեմ:
«ՊՍԺ»-ում խաղալն իմ մանկության երազանքն է եղել: Եթե ինձ առաջարկ արվի այդ ակումբից, ապա ամենայն հետաքրքրությամբ կմոտենամ դրան: Սակայն այստեղ կարևոր է «եթե» բառը:
«ՊՍԺ»-ն ինձ համար համաշխարհային ֆուտբոլի խորհրդանիշերից մեկն է: Այդ ակումբը տեղ ունի իմ սրտում: Երբ ես փոքր էի, հավաքում էի նրանց նկարները:
Այնպես որ եթե կարողանամ խաղալ «ՊՍԺ»-ում, ապա դա կլինի հրաշալի նվեր ինձ համար: Le Parisien