«Տոտտենհեմի» պաշտպան Բեն Դեյվիսը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև մեկուկես ամիս:
Դեյվիսը վնասվածք ստացավ ԱՊԼ-ի «Սաութհեմպտոնի» դեմ դրամատիկ խաղում, երբ «Տոտտենհեմը», որը մեծ հիասթափություն պատճառեց գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, բաց թողեց հաղթանակը, չնայած երկու գնդակի առավելությանը (3-3):
Բենը չկարողացավ պատասխանել Ուելսի հավաքական հրավերին, որտեղ նա նշանակվեց փոխավագ Գարեթ Բեյլի կարիերան ավարտելուց հետո, և այսօր պարզվեց, որ 29 ամյա խաղացողը չի վերադառնա «շպորների» կազմ միջազգային ընդմիջումից հետո:
Դեյվիսը ռիսկի է դիմում մնալ հիվանդանոցում մինչև մայիսի սկիզբը և բաց թողնել «Տոտտենհեմի» անմիջական մրցակիցների՝ «Բրայթոնի», «Նյուքասլի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» դեմ ապրիլյան հանդիպումները:
Ավելացնենք, որ «շպորների» հիվանդանոցում են նաև Ուգո Լյորիսը, Իվ Բիսուման, Ռոդրիգո Բենտանկուրը և Ռայան Սեսենյոնը։