Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Ուիգան Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0) «Բերնլիի» համար ապահովեց Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանի մասնակցության ուղեգիր:
Չորս տարվա ընդմիջումից հետո «Բերնլին» վերադառնում է անգլիական ֆուտբոլի էլիտա: Պրեմիեր Լիգայում նրանց վերջին և միակ մրցաշրջանը եղել է 2009/10-ը, երբ հավաքեցին ընդամենը 30 միավոր:
Հիշեցնենք, որ մինչ այս Պրեմիեր Լիգայի ուղեգիր էր նվաճել նաև «Լաստեր Սիթին»: Երրորդ ուղեգիրը կխաղարկվի փլեյ-օֆֆ փուլում, որին կմասնակցեն 3-րդից 6-րդ տեղերում գտնվող թիմերը: