Պրեմիեր Լիգայի նորեկ «Բերնլին» իր պաշտպանությունն ուժեղացրել է «Վեստ Բրոմվիչի» նախկին պաշտպան Սթիվ Ռեյդի միջոցով:
«Վեստ Բրոմվիչի» հետ 33-ամյա Ռեյդի պայմանագիրը լրանցել էր նախորդ մրցաշրջանի ավարտին և կողմերը որոշեցին չերկարաձգել պայմանագիրը: Այս պարագայում, Սթիվը «Բերնլիին» մրացավ անվճար:
Իռլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն «Բերնլիի» հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել: Արժե նշել, որ Ռեյդը լավ ճանաչում է «Բերնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայչին, ում հետ աշխատել է «Միլուոլում»: