«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Գարետ Բերրին խոստովանել է, որ ցանկանում է կարիերան ավարտել իր ներկայիս ակումբում:
33-ամյա Բերրիի պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2014 թվականի ամռանը, իսկ կողմերը դեռ չեն բանակցել նոր գործարքի շուրջ: Սակայն հաշվի առնելով, որ ակումբի նոր ղեկավարներ Ֆերրան Սորիանոն և Չիկի Բիգիրիստայնը վերջերս են սկսել աշխատել, Գարետը պատրաստ է սպասել:
-Նոր մարդկանց ժամանակ է պետք, որպեսզի հարմարվեն նոր աշխատանքին: Ես ցանկանում եմ ավարտել կարիերաս՝ մշտապես պայքարելով տիտղոսների համար: Իսկ «Սիթին» կատարյալ ակումբ է դրա համար,- հայտնել է Բերրին:
Նշենք, որ բացի Բերրիից, 2014 թվականի ամռանը լրանալու են ակումբի պայմանագրերը պաշտպան Ջոլեոն Լեսկոտի և հարձակվող Կարլոս Տևեսի հետ: