«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Բոբբի Զամորան հուսով է, որ կկարողա 1 ամսից օգնել իր թիմին:
Նոյեմբերի 10-ին «Ստոկ Սիթիին» նվազագույն հաշվով զիջելուց հետո Զամորան դաշտ չի վերադարձել: 31-ամյա անգլիացին «Ստոկի» հետ խաղում վնասվածքի պատճառով անգամ ենթարկվեց վիրահատության:
Սակայն ֆուտբոլիստը հուսով է, որ շուտ կապաքինվի: Բոբբին գիտի, որ մրցաշրջանի ավարտը իր ակումբի համար շատ ծանր է լինելու:
-Երեք շաբաթ առաջ ես վիրահատվեցի և հուսով եմ, որ 4-5 շաբաթ հետո արդեն կկարողանամ խաղալ: Երբ ես տեղափոխվեցի այստեղ, վիճակը դարձյալ լավ չէր, սակայն մենք կարողացանք ամեն ինչ ուղղել: Այժմ մեր թիմը ավելի լավն է, քան այն ժամանակ: Մենք նորից կսկսենք հաղթանակներ տանել,- «ռեյնջերների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Զամորան: