«Վեստ Հեմ Յունայթեդն» ավարտին է հասցրել ևս մեկ տրանսֆեր: Լոնդոնցիները պաշտոնապես հայտնել են «Ռոմայի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկո Բերիելլոյի տեղափոխության մասին:
31-ամյա Բորիելլոն դարձավ այսօրվա ընթացքում «Վեստ Հեմի» երկրորդ ձեռքբերումը՝ իր հայրենակից Անտոնիո Նոչերինոյից հետո: Երկու ֆուտբոլիստներն էլ վարձավճարով հանդես կգան մինչև մրցաշրջանի ավարտը:
Բորիելլոն Ա Սերիայում 100-ից ավելի գոլի հեղինակ է դարձել՝ «Ռոմայից» բացի հանդես գալով նաև «Միլանում», «Ջենովայում» և «Յուվենտուսում»: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մարկոն մասնակցել է 11 խաղի:
«Ռոմայում» Մարկոն խաղային շատ ժամանակ չէր ստանում, ինչն էլ Լոնդոն տեղափոխվելու պատճառ դարձավ: