Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի իր առաջին խաղն անցկացրեց «Տոտտենհեմը»։ Լոնդոնյան ակումբը երկրորդ կազմով Դորտմունդում մրցեց «Բորուսիայի» հետ։
Մաուրիսիո Պոչետինոյի դուրս բերած կազմը չկարողացավ դիմակայել գերմանական ակումբին։ «Բորուսիան» հաղթեց 3-0 հաշվով և գործնականում ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը։ Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը, մեկ գոլ էլ խփեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։
Ավելացնենք, որ պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին՝ Լոնդոնում։
Գոլեր․ Օբամեյանգ՝ 30ր, Ռոյս՝ 61ր, 70ր։