«Սանդերլենդը» պաշտոնապես հաստատել է թուրքական «Բուրսասպորի» կիսապաշտպան Ալֆրեդ Ն’Դիայեի տրանսֆերը: Գործարքի ֆինասական կողմը չի հրապարակվել:
22-ամյա ֆրանսիացին այսօր համալրցեց «սև կատուների» շարքը: Ֆուտբոլիստը 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել «Սանդերլենդի» հետ և վերցրել է 4 համարի մարզաշապիկը:
-Ալֆրեդը ուժեղ և ունիվերսալ ֆուտբոլիստ է: Մենք շատ ուրախ ենք, որ նա համաձայնվեց միանալ մեզ,- ասել է «Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Մարտին Օ’Նիլը:
Ավելացնենք, որ ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է ֆրանսիական «Նանսիում», որտեղից էլ 2011թ-ին տեղափոխվեց Թուրքիա: