«Աստոն Վիլլայի» դարպասապահ Բրեդ Գուզանը համոզված է, որ «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը շաբաթ օրվա խաղում սիմուլյանտության դիմեց, որից հետո էլ մրցավարը 11 մետրանոց նշանակեց:
«Կարմիրները» 22-րդ տուրի խաղում բավական անհաջող գործեցին և միայն 11 մետրանոց հարվածի շնորհիվ կարողացան խուսափել պարտությունից:
-Ես նրան հարցրեցի խախտման մասին, քանի որ գրեթե վստահ էի, որ չեմ դիպչել իրեն, իսկ նա պատասխանեց, որ չգիտի: Ահա այդ դրվագի իրականությունը: Երբեմն որոշումները քո օգտին են լինում, երբեմն՝ ոչ: Ինչպես գիտեք, այդ դրվագում մրցավարը 11 մետրոնաց նշանակեց, սակայն ես այդ պահին քաշեցի ձեռքերս և չեմ կարծում, որ Սուարեսի հետ կոնտակտ է եղել: Կարծում եմ՝ Սուարեսը լավ զգաց իրավիճակը և ինքնակամ հայտնեց խաղադաշտին,- ասել է Գուզանը: Sky Sports