«Լիվերպուլի» 30-ամյա դարպասապահ Բրեդ Ջոնսը ակումբի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց: Ջոնսը «Էնֆիլդ» է տեղափոխվել «Միդլսբրոյից» 2010թ-ի օգոստոսին և այս ընթացքում հասցրել է մասնակցել 14 խաղի, որից 10-ը՝ ընթացիկ մրցաշրջանում:
-Շատ ուրախ եմ մնալ այնպիսի ակումբում, ինչպիսին «Լիվերպուլն» է,- թվիթերյան իր էջում գրել է Ջոնսը:
Ավելացնենք, որ «Լիվերպուլը» գոհ չէ հիմնական կազմի դարպասապահ Խոսեպ Ռեյնայից և չի բացառվում, որ Ռոջերսը հնարավորություն տա երկրորդ դարպասապահ Բրեդ Ջոնսին:
«Լիվերպուլը» հետաքրքրված է նաև «Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդի ծառայություններով: