«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ շատ գոհ է կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնից:
Այժմ Հենդերսոնն արդեն երկրորդ մրցաշրջանն է ավարտում «Լիվերպուլի» կազմում: Սակայն նա այնքան լավ հանդես չի գալիս, ինչպես նախորդ մրցաշրջանում: Անցած տարի Ջորդանը նույնիսկ մեկնեց Եվրոպայի առաջնությանը Անգլիայի ազգային հավաքականի կազմում:
22-ամյա կիսապաշտպանին շատ են քննադատում, իսկ Պրեմիեր Լիգայի վերջին չորս խաղերում նա տեղ չի ունեցել մեկնարկային կազմում: Այնուամենայնիվ, Ռոջերսն առաջընթաց է նկատում ֆուտբոլիստի մոտ:
-Պարզապես ցանկություն է գտնել հավասարակշռությունը, և դա կախված է մրցակցից:
Ջորդանն առաջվա պես հիանալի է և ընտիր տրամադրվածություն ունի: Ամեն դեպքում վերջին ժամանակներս թիմը հաղթանակների է հասնում:
Ջորդանը հիանալի, լավ խաղացող է: Գիտեմ, որ եթե մի օր նրա կարիքն ունենամ, նա պատրաստ կլինի,- հայտնել է Ռոջերսը: Liverpool Echo