• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը գովաբանել է Սթիվեն Ջերարդին

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ իր թիմի ավագ Սթիվեն Ջերարդը ցուցադրում է «անկրկնելի» խաղ:

Հենց Ջերարդը դարձավ «Ֆուլհեմի» դեմ երեկվա խաղի գլխավոր հերոսը՝ գոլային փոխանցում կատարելով Դանիել Սթարիջին և խաղի վերջին րոպեին իրացնելով 11-մետրանոցը:

-Սթիվենն անկրկնելի ֆուտբոլ է ցուցադրում: Նա հերթական փայլուն խաղն անցկացրեց: Առաջին գոլի ժամանակ նրա փոխանցումն այն էր, ինչ նա անում է իր ողջ կյանքում: Իսկ խաղավարտին նա սառնասրտություն ցուցաբերեց: Երբ խաղի վերջին րոպեին 11-մետրանոցի հնարավորություն ես ստանում, ապա չկա այն իրացնող ավելի իդեալական ֆուտբոլիստ, քան Սթիվեն Ջերարդն է,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: