• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սանդերլենդ
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Բրենդա Ռոջերս

Շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի անունը կրկին շրջանառվում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի հնարավոր թափուր տեղերի հետ կապված։

Ռոջերսը ներկայումս իր երկրորդ մարզչական շրջանն է անցկացնում «Սելթիկում», սակայն 52-ամյա հյուսիսիռլանդացի մասնագետի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Չնայած նրան, որ Ռոջերսը դեռևս հնարավորություն ունի նոր պայմանագիր կնքել շոտլանդական ակումբի հետ, talkSPORT-ը փոխանցում է, որ եթե Բրենդանը որոշի հեռանալ, նրա համար առաջնահերթությունը կլինի Պրեմիեր Լիգա վերադառնալը։

Հիշեցնենք, որ նախկինում Ռոջերսը մարզել է Պրեմիեր Լիգայի այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Լեսթերը» և «Սուոնսին»։ Մրցաշրջանի վերջում Անգլիայում իսկապես կարող են մի քանի հետաքրքիր թափուր տեղեր բացվել։

Մասնավորապես, մրցաշրջանի ավարտին են մոտենում «Քրիսթալ Փելասի» մարզիչ Օլիվեր Գլասների և «Ֆուլհեմի» մարզիչ Մարկու Սիլվայի պայմանագրերը։ Բացի այդ, հայտնի է, որ «Նոթինգհեմ Ֆորեսթի» սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը Ռոջերսի մեծ երկրպագուն է։

Հետաքրքիր փաստեր