«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հերքել է թիմի ավագ Սթիվեն Ջերարդի վիրահատության մասին լուրերը:
Շաբաթվա սկզբում մամուլում լուրեր հայտնվեցին, որ Ջերարդը ամռանը կենթարկվի վիրահատության, ինչի պատճառով բաց կթողնի մինչմրցաշրջանային նախապատրաստությունը:
Սակայն այսօր Ռոջերսը մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վիրահատության մասին առայժմ ոչինչ որոշված չէ: Ջերարդը լուծել է ուսի խնդիրները և Պրեմիեր Լիգայում ոչ մի խաղ բաց չի թողել:
-Կարող էիք վերջին տարում տեսնել, որ նա «Լիվերպուլում» և Անգլիայի հավաքականում խաղում էր ուսի համար հատուկ հարմարանքով: Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի մնացած հատվածում: Առայժմ ոչինչ որոշված չէ,- Ռոջերսի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: