«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ոգևորված է «Սուոնսիի» դեմ 5:0 հաշվով տարած փայլուն հաղթանակով և նորից խոսել է Պրեմիեր Լիգայի ուժեղագույն քառյակում հայտնվելու մասին:
Անցած հանգստյան օրերին «կարմիրները» բարձրացան 7-րդ հորիզոնական և այժմ 10 միավորով են զիջում 4-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմին»: Ռոջերսը հույս ունի, որ մրցաշրջանի մնացած հատվածում իր թիմը վճռական ցատկ կկատարի դեպի դրված նպատակը:
-Ես լավատես եմ, պետք է այդպիսին լինել, սակայն պետք չէ չափից դուրս տարվել դրանով: Ես մեզ կհամեմատեի մարաթոնյան վազքի մասնակցի հետ, որն արդեն պատրաստվում է հատել եզրափակիչ գիծը, պատրաստվում է կատարել վերջին ցատկը դեպի նպատակը, սակայն տատանվում է:
Հենց դա պետք է փոխենք: Մեր նպատակին ընդառաջ չպետք է տատանվենք: Պետք է ավարտել մրցաշրջանն այնքան լավ, ինչքան որ հնարավոր է,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports