«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վերջ է տվել այն խոսակցություններին, որոնց համաձայն «կարմիրները» ամռանը ձեռք կբերեն հիմնական կազմի նոր դարպասապահ:
Ընթացիկ մրցաշրջանում խոսվում է, որ մերսիսայդցիներն ակտիվորեն հետաքրքրված են «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի և «Սուոնսի Սիթիի» դարպասապահ Միխել Վորմի ծառայություններով: Թերթերը նաև ավելացնում են, որ Ռեյնան ոչ միշտ է հուսալի:
Սակայն Ռոջերսը վստահում է 30-ամյա իսպանացուն:
-Նա երբեք իրեն անհարմար չի զգացել: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Հաջորդ մրցաշրջանում էլ եմ նրան տեսնում «Լիվերպուլում»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: