«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ իր թիմի հարձակվող Լուիս Սուարեսը կմնա «Էնֆիլդում»:
Անգլիայում մրցաշրջանն ավարտված է և 27-ամյա ուրուգվայցին կրկին հայտնվել է տրանսֆերային խոսակցությունների կենտրոնում: Համաձայն շրջանառվող լուրերի, Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Լուիսի համար 70 մլն ֆունտ վճարել:
Սակայն Սուարեսը, ով Պրեմիեր Լիգայի արդեն ավարտված մրցաշրջանում դարձել է 31 գոլի հեղինակ և մի քանի վարկածով ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ, առիթ է ունեցել հայտնելու, որ մեծ նշանակություն չի տալիս այդ խոսակցություններին:
-Վերջին անգամ մենք երկար խոսեցինք Լուիսի հետ, և ես գիտեմ, որ նա երջանիկ է «Լիվերպուլում»: Սուարեսը հիանալի մրցաշրջան անցկացրեց: Նա այս մրցաշրջանից մրցանակների մի ամբողջ հաքածու ունեցավ
Նա մեծ ներդում ունի մեր հաջողությունների մեջ: Իհարկե ֆուտբոլում ոչինչ չես կարող հստակ ասել, սակայն ես վստահ եմ, որ Լուիսը հետագայում էլ կարևոր դեր կունենա «Լիվերպուլում»,- ասել է Ռոջեսրը: Liverpool Echo