«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ կիրակի օրը կայացած «Էվերթոնի» հետ խաղն (0:0) ապացուցում է, որ իր թիմն ամռանը պետք է ձեռք բերի «մեկ-երկու» հարձակվողի:
-Մենք ցույց չտվեցինք մեր լավագույն ֆուտբոլը, սակայն պետք է այնպես անենք, որ ցանկացած մրցակցի կարողանանք հաղթել: Մենք հերթական «չոր» հանդիպումն անցկացրինք: Այժմ դրանց թիվը հասնում է 15-ի, և մենք պետք է ավելի ուժեղանանք ոչ միայն պաշտպանությունում, այլև հարձակման գծում:
Պետք է հրավիրենք մեկ-երկու խաղացողի, ովքեր կօգնեն մեզ փոխել նմանատիպ խաղերի ելքը՝ հօգուտ մեզ: Այս մրցաշրջանում շատ ոչ-ոքիներ ենք ունեցել, և հաջորդ մրցաշրջանի համար պետք է այլ տարբերակներ փնտրենք,- հայտնել է մասնագետը: