«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Արսենալի» դեմ խաղը սեփական հավակնությունները ստուգելու լավ փորձություն կլինի իրենց համար:
Հաջորդ շաբաթ «Էմիրեյթսում» միմյանց կհանդիպեն ընթացիկ մրցաշրջանի երկու առաջատարները: Ռոջերսի խոսքերով այդ խաղից կարելի է շատ հետևություններ անել:
-Յուրաքանչյուր խաղին առանձնակի կերպով ենք պատրաստվում: 10 խաղից հետո արդեն կարելի է որոշակի պատկերացումներ կազմել, սակայն մենք մեր խաղն ենք խաղում: 10-րդ հանդիպումը կլինի «Արսենալի» հետ, և դրանով կստուգվի «Լիվերպուլի» հավակնությունները,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: