«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ իր թիմը չի պատրաստվում զիջել Պրեմիեր Լիգայի առաջին հորիզոնականը:
Երկուշաբթի օրը «Սուոնսիի» հետ ոչ-ոքի խաղալով՝ «կարմիրներն» իրենց համար ապահովեց մաքուր առաջին տեղը:
-Ինչքան դու շատ ես մնում բարձր հորիզոնականում, այնքան ավելանում է ագրեսիան և ցանկությունը, որպեսզի մնաս այնտեղ: Մենք չորս ծանր խաղ ենք անցկացրել: Վերջին 16 խաղերից ընդամենը մեկ անգամ ենք զիջել մրցակցին, քանի որ մենք արդեն կայուն խաղ ենք ցուցադրում, և կարևորն էլ դա է:
Երբ ես եկա այստեղ, չկար կայունություն, իսկ այժմ մենք մի հաղթանակի հետևից մյուսն ենք տոնում: Եթե մենք չենք կարողանում հաղթել, ապա չենք էլ պարտվում, ինչպես որ եղավ «Սուոնսիի» դեմ խաղում:
Սակայն ես համոզված եմ, որ մեր խաղն էլ ավելի է կարգավորվելու: Մենք ուրախ ենք այն տեղի համար, որտեղ գտնվում ենք, և չենք պատրաստվում զիջել այն,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: