«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստացել է այս մրցաշրջանում ամենայն լրջությամբ մոտենալ գավաթային մրցաշարերին:
Անցած տարի «Լիվերպուլն» ավելի շատ ուժերը կենտրոնացրել էր Պրեմիեր Լիգայի վրա, և այդ պատճառով չկարողացավ իրեն լավ դրսևորել գավաթային մրցաշարերում. Անգլիայի Գավաթի խաղարկությունից «Լիվերպուլը» դուրս մնաց համեստ «Օլդհեմի» կողմից, իսկ Լիգայի գավաթում նրան շրջանցեց «Սուոնսին»:
Ռոջերսը խոստացել է, որ մինչև «Նոթս Քաունթիի» հետ Լիգայի գավաթի խաղը բոլոր սխալները կշտկի:
-Անցած մրցաշրջանում «Սուոնսիի» հետ խաղից առաջ ես որոշ սխալներ եմ թույլ տվել թիմի կազմի փոփոխության հետ կապված: Այդ պատճառով էլ նրանք հայտնվեցին հաջորդ փուլում, այլ ոչ թե մենք:
Այն ժամանակ մեզ համար բարդ էր հանդես գալ Պրեմիեր Լիգայում և Եվրոպա Լիգայում: Ես միշտ փորձում եմ Լիգան դարձնել մեր առաջնային նպատակը, սակայն այժմն մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք:
Հույս ունեմ, որ այս անգամ մենք ավելի լավ տպավորություն կթողնենք, և ես կարծում եմ, որ ներկայիս թիմն ավելի լավ է պատրաստված անցած տարվա թիմի հետ համեմատած:
Գավաթային մրցաշարերը մեզ համար մեծ նշանակություն ունեն, ինչպես և առաջնությունը:
Պրեմիեր Լիգան մեզ համար ամենաառաջնայինը չէ, սակայն ակումբը ցանկանում է նոր տիտղոսներ նվաճել, և մենք զգում ենք, որ պատրաստ ենք այդ ամենը հաղթահարել,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: