«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ենթադրում է, որ թիմի հարձակվող Դանիել Սթարիջը կարող է դառնալ Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը:
Ձմռանը «Չելսիից» տեղափոխվելուց հետո Սթարիջը «կարմիրների» կազմում արդեն 19 գոլի հեղինակ է դարձել: Եվ Ռոջերսը չի կասկածում, որ շուտով Դանիելը կհասնի բարձրակարգ հարձակվողի մակարդակին:
-Դանիելը շատ հեռանկարներ ունի: Նա շատ ուժեղ հարվածների է տիրապետում: Նա կարողանում է ազատ գոտիներ գտնել և շատ արագ է կողմնորոշվում:
Նրան միայն պակասում է գլխով դիպուկ հարվածներ կատարելը: Ես կարծում եմ, որ նա կարող է բարելավել իր խաղը տարբեր դիրքերում:
Երբ նա այդ ամենն իրականացնի, ապա կարող է դառնալ եվրոպական ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: